Էբոլայից տուժած ՀՀ քաղաքացիների մասին ԱԳՆ-ն տվյալներ չունի
21/08/2014 17:50

Էբոլայից տուժած ՀՀ քաղաքացիների մասին ԱԳՆ-ն տվյալներ չունի

Սիերա-Լեոնեում, Նիգերիայում, Գվիենայում, Լիբերիայում հայ քաղաքացիների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տվյալներ չունի: Aysor.am-ի հարցմանը պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ փետրվարից այս երկրներում մոլեգնում է էբոլա տենդի համաճարակը, որին զոհ է գնացել 1000-ից ավելի մարդ, 2000-ից ավելի համարվում է վարակված, որոշ տվյալներով՝ համաճարակի տարածումը հստակ չի ներկայացվում:

Տիգրան Բալայանը նշեց, որ այդ երկրներում Հայաստանը չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, իսկ ամենամոտիկը Եգիտոսինն է, որտեղ որևէ տվյալ չունեն այդ երկրներում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ:

Տ. Բալայանը նաև չբացառեց, որ պայմանագրերով աշխատող ՀՀ քաղաքացիներ լինեն այդ երկրներում, օրինակ՝ օդաչուներ, քանի որ տարածաշրջանում օդաչուների կարիք կա:

Նախորդող հրապարակում՝ «Բժիշկներ առանց սահմանի». Էբոլան սանձելու համար կպահանջվի կես տարի
 

Էբոլայից տուժած ՀՀ քաղաքացիների մասին ԱԳՆ-ն տվյալներ չունի