Փոխնախարար. Վերին Լարսում աղետի շարունակման վտանգ կա
21/08/2014 14:57

Փոխնախարար. Վերին Լարսում աղետի շարունակման վտանգ կա

Վերին Լարսում իրավիճակը գնահատվում է ծանր, քանի որ աղետի շարունակման վտանգ կա: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը` նշելով, որ ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ:

«Հիմա մեծածավալ աշխատանքներ են տարվում հետագա բարդացումից խուսափելու համար: Իրավիճակը վերահսկում են մեր վրացի գործընկերները»,- ասաց փոխնախարարը:

Նա դժվարացավ նշել որևէ ժամկետ, թե երբ ճանապարհը նորից կգործի.

«Հուսանք բեռների վերադարձի անհրաժեշտություն չի լինի»,- ասաց Արթուր Առաքելյանը:

Նախորդող հրապարակում՝ Արմեն Երիցյան. Լարսի ավտոճանապարհը դեռ փակ է
 

Փոխնախարար. Վերին Լարսում աղետի շարունակման վտանգ կա