«Զվարթնոց» կենտրոնը աէրոնավիգացիոն սպասարկում կիրականացնի
21/08/2014 15:26

«Զվարթնոց» կենտրոնը աէրոնավիգացիոն սպասարկում կիրականացնի

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ որպես լիազոր մարմին, պաշտոնապես գործունեություն իրականացնելու թույլտվություն հավաստող փաստաթուղթ /սերտիֆիկատ/ է շնորհել «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնին: Այս մասին տեղեկանում ենք վարչության մամուլի ծառայությունից:

Փաստաթղթով հավաստիացվում է, որ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով սահմանված չափանիշներին և կարող է իրականացնել աէրոնավիգացիոն օդերևութաբանական սպասարկում:

Այս սերտիֆիկատը լիովին համապատասխանում է Եվրամիության կողմից առաջադրված EU 1035/ 2011 կանոնակարգի պահաջներին: Կենտրոնը 24 ժամյա տեղեկատվություն է տրամադրում Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների թռիչքային անձնակազմերին:

Ընկերությունը վերազինման փուլում է և նախատեսում է ձեռք բերել նորագույն սարքեր ու սարքավորումներ: 

«Զվարթնոց» կենտրոնը աէրոնավիգացիոն սպասարկում կիրականացնի