Անդերս Բրեյվիկի հայրը գիրք կգրի որդու դաստիարակության մասին
22/08/2014 16:38

Անդերս Բրեյվիկի հայրը գիրք կգրի որդու դաստիարակության մասին

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հայրը՝ Յենս Բրեյվիկը գիրք կգրի որդու դաստիարակության հարցում իր դերի մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Յենս Բրեյվիկը, որի որդու գործողությունների պատճառով զոհվեց 77 մարդ, «Իմ սխա՞լը: Հոր պատմությունը» վերնագրով գրքում մտադիր է հասկանալ՝ թե որդու իրականացրած զանգվածային սպանության մեջ որն է իր սխալը: Գիրքը լույս կտեսնի այս տարվա հոկտեմբերին:

Գրքի համահեղինակի անունը չի հաղորդվում: Ըստ տեղեկությունների՝ հայրը չի մասնակցել Ա. Բրեյվիկի դաստիարակությանը, այժմ ապրում է Ֆրանսիայում, իսկ գրքի բովանդակությանը Անդերս Բրեյվիկը չի ծանոթանա մինչև այն լույս ընծայելը:

Հիշեցնենք, որ Ա. Բրեյվիկը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ Օսլոյի կենտրոնում պայթյունի կազմակերպման ու իրագործման համար, որի պատճառով զոհվեց 77 մարդ:

Նախորդող հրապարակումնռր՝ Անդերս Բրեյվիկն ընդունվել է Օսլոյի համալսարան

Բրեյվիկը Նորվեգիայի «ամենաթանկ» կալանավորն է 

Անդերս Բրեյվիկի հայրը գիրք կգրի որդու դաստիարակության մասին