Արսեն Վենգեր. «Ուիլշիրը շատ է աշխատում»
22/08/2014 16:15

Արսեն Վենգեր. «Ուիլշիրը շատ է աշխատում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր թիմի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը չպետք է ուշադրություն դարձնի քննադատությանը: Մասնագետի կարծիքով` Ուիլշիրն ունակ է բացահայտել իր տաղանդը, եթե կարողանա լավ մարզավիճակ պահպանել:

«Կարծում եմ` նա հիմա չպետք է ուշադրություն դարձնի քննադատությանը,- Վենգերի խոսքերը մեջբերել է ESPN-ը:- Պետք է կենտրոնանա իր խաղի վրա: Եթե Ուիլշիրը պահպանի մարզավիճակը, գերազանց կարիերա կունենա: Ահա թե ինչի մասին նա պետք է մտածի: Մնացած ամեն ինչը կստացվի ֆիզիկական լավ վիճակին զուգընթաց: Ջեկը պետք է լիարժեք ու կայուն մրցաշրջան անցկացնի: Երբ տաղանդավոր ֆուտբոլիստը 22 տարեկան է դառնում, նրանից շատ բան են ակնկալում: Դրա միջով է անցել Ուեյն Ռունին, իսկ հիմա նույնը բաժին է հասնում Ուիլշիրին: Վերջինս վնասվածքների պատճառով այնքան արագ չի կատարելագործվում, որքան նրանից սպասում էին մի քանի տարի առաջ: Բայց նա շատ է աշխատում»:

Արսեն Վենգեր. «Ուիլշիրը շատ է աշխատում»