Արման Շահազիզյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
23/08/2014 14:22

Արման Շահազիզյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում անցկացվել է Եվրոպայի նավամոդելային սպորտի մեծահասակների և երիտասարդների առաջնությունը, որին մասնակցել են 9 երկրների 102 մարզիկներ:

Արման Շահազիզյանը B1 դասում` օդային պտուտակով արագընթաց նավամոդել և A3 դասում` պտուտակով արագընթաց նավամոդել ձևերում դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

B1 դասում սահմանելով աշխարհի ռեկորդ՝ արագությունը ժամում 279 կմ, նա գերազանցել է եղբոր՝ Բաբկեն Շահազիզյանի ռեկորդը, որը B1 դասում գրավել էր 3-րդ տեղը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Երիտասարդների առաջնությունում Ռուբեն Աշիկյանը նվաճել է 3 արծաթե մեդալ: B1 դասում նա սահմանել էր համաշխարհային ռեկորդ, որը սակայն, գերազանցեց բուլղար մարզիկը:

Եվրոպայի առաջնությանը լավագույն մասնակցության և լավագույն արդյունք ցուցաբերելու համար Արման Շահազիզյանին շնորհվել են Վլադիսլավ Սուբոտինի (A3 դասի) և Ռադ Ռադևի (B1 դասի) անվանական «Լավագույն մարզիկ» գավաթները:

Մարզիկներին առաջնությանը նախապատրաստել էր Հայաստանի նավամոդելային սպորտի ֆեդերացիայի նախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Շահազիզյանը:

Արման Շահազիզյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն