23/08/2014 11:47
Ջոն Լենոնի մարդասպանին 8-րդ անգամ մերժել են ազատել
Ջոն Լենոնի սպանության համար ազատազրկման դատապարտված Մարկ Դեյվիդ Չեպմենը 8-րդ անգամ մերժվել է վաղաժամկետ պայմանական ազատման հարցում: Այս մասին հայտնում է «Daily News»-ը։
Հանձնաժողովի եզրակացության մեջ ասվում է, որ նա չի կարող առանց օրենքը խախտելու ապրել ազատության մեջ:
Չեպմենի ազատմանը դեմ է արտահայտվել նաև Ջ. Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, ով ասել է, որ նախ, անհանգստանում է իր և Լենոնի որդիների համար, ինչպես նաև մտավախություն ունի, որ Ջ. Լենոնի երկրպագուները կարող են սպանել Չեպմենին:
Նախորդող հրապարակում՝ Ջ. Լենոնի մարդասպանը 7-րդ անգամ ներման խնդրագիր է ներկայացրել