Մովսիսյանը հետևեց Մխիթարյանի օրինակին (Տեսանյութ)
23/08/2014 15:40

Մովսիսյանը հետևեց Մխիթարյանի օրինակին (Տեսանյութ)

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Ice Bucket Challenge» բարեգործական ակցիային և ողողվել սառը ջրով: Այս ակցիան վերջին օրերին լայն տարածում է գտել համացանցում: Միջոցառման նպատակը հանրության ուշադրությունը երկրորդային ամիոտրոֆիկ սկլերոզի խնդիրների վրա բևեռելն է: Այն նաև հայտնի է Լու Գերիգի կամ Շարկոյի հիվանդություն անվամբ, վնասում է գլխուղեղի շարժումային կենտրոնները` հանգեցնելով կաթվածի:

Համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որոնցում այս կամ այն ճանաչված մարդը ողողվում է սառը ջրով, որից հետո «մարտահրավեր» է նետում իր ընկերներին ու ծանոթներին` պարտավորեցնելով նրանց 24 ժամվա ընթացքում կրկնել հնարքը կամ 10 դոլար նվիրաբերել հիվանդության դեմ պայքարի հիմնադրամին: Ի դեպ, ցանկացողները և կարող են ողողվել սառը ջրով, և միաժամանակ վճարել նշված գումարը: Արդյունքում հուլիսի 29-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամն ստացել է 5,5 մլն դոլար:

Ավելացնենք, որ Մովսիսյանը, այսպիսով, ընդունել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «մարտահրավերը»:

Մովսիսյանը հետևեց Մխիթարյանի օրինակին (Տեսանյութ)