Մի վիրավորեք նրանց Սաքուլիկ ասելով, այդ տղայի անունը Սևակ է. Աշոտյան
25/08/2014 17:40

Մի վիրավորեք նրանց Սաքուլիկ ասելով, այդ տղայի անունը Սևակ է. Աշոտյան

Նախարարությունը չի խառնվում բուհերի կադրային քաղաքականությանը: Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանության ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտող Սևակ Խաչատրյանի՝ Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորի պաշտոնում նշանակմանը՝ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ ուսխորհրդի անդամները խոչընդոտել էին լրագրողների մասնագիտական աշխատանքը։

«Այո, եղել է դեպք, որտեղ մարդիկ իրենց ամբողջությամբ ճիշտ չեն պահել և դրանից հետո ներողություն են խնդրել։ Հիմա դուք ի՞նչ եք ասում, պետք է մարդկանց իրենց ամբողջ կյանքում հետապնդե՞նք: Մենք պատգամավորներ ունենք, որ ներվել են ավելի վատ արարքներ անելուց հետո: Ես չեմ հասկանում այն մաղձը, որը կուտակվել է մարդկանց մոտ, շատ վիդեոներ կան, որտեղ ինչ-որ ակտիվիստներ շատ վատ վարք են դրսևորում ոստիկանների նկատմամբ, երբևէ տեսե՞լ եք, որ այդ մարդիկ ներողություն խնդրեն ոստիկանից: Պետք չէ խտրական վերաբերմունք ցուցաբերել: Չեմ հասկանում այս մաղձը, ինչքան ակտիվիստներ կան, որոնք նույնպես նման վարք են ցուցաբերում, բայց դա չի բարձրաձայնվում... ու մի վիրավորեք նրանց Սաքուլիկ ասելով, այդ տղայի անունը Սևակ է»,- ասաց նախարարը:
 

Մի վիրավորեք նրանց Սաքուլիկ ասելով, այդ տղայի անունը Սևակ է. Աշոտյան