Սողոմոն Քոչարյանի գործը նոր երևան եկած հանգամանքով կվերանայվի
25/08/2014 19:03

Սողոմոն Քոչարյանի գործը նոր երևան եկած հանգամանքով կվերանայվի

Ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի գործը նոր երևան եկած հանգամանքով կվերանայվի: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ս. Քոչարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Նրա խոսքով՝ այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարել է իր` նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու հայցը:

«Ինձ համար սա անակնկալ էր: Այդ որոշմամբ՝ Գլխավոր դատախազությունը պարտավոր է վերացնել Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքները, այժմ պետք է քննություն կատարվի, բայց ես մեծ ակնկալքիներ չունեմ՝ դրա հետ կապված»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ պայքարելու են մինչև վերջ՝ հնարավոր բոլոր ատյաններում:

Նշենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել էր, որ մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանը համաձայն չի եղել Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն և խստագույն պատիժը պահանջել է Հայաստանում Իրանի դեսպանը:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն վերանայման վարույթ հարուցելու խնդրանքով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, սակայն նրանց դիմումը մերժվել էր: Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը դատախազության որոշումը վիճարկելու վերաբերյալ հայց էր ներկայացրել դատարան:

Նախորդող հրապարակում՝ Ինքնասպան եղած աղջկա ցմահ դատապարտված հոր հետ հոգեբաններ են աշխատում 

Սողոմոն Քոչարյանի գործը նոր երևան եկած հանգամանքով կվերանայվի