Մեկնարկում է Վենետիկի կինոփառատոնը
25/08/2014 18:20

Մեկնարկում է Վենետիկի կինոփառատոնը

Վենետիկը կրկին հայտնվում է ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ուշադրության կենտրոնում: Երկու օր անց կմեկնարկի Վենետիկի կինոփառատոնը: Այս տարի կանցկացվի 71-րդ կինոփառատոնը և հանդիսանում է աշխարհում ֆիլմերի հնագույն փառատոնը։ 1935թ.-ից դարձել է ամենամյա։ Այն չի անցկացվել միայն Երկրորդ աշխարհամարտի տարիներին:  Գլխավոր մրցանակը «Ոսկե առյուծն» է։ 

Մրցութային ծրագրին այս տարի մասնակցում է 20 ֆիլմ: Ամենապատկառելի տարիք ունեցող մասնակիցը Անդրեյ Կոնչալովսկին է, իր նոր՝ «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները» ֆիլմով:

Ֆրասիան այս տարի կներկայանա 5 ֆիլմով: Կինոփառատոնի ընթացքու կցուցադրվի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Ակինի` «Սպի» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:

Վենետիկի կինոփառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:
 

Մեկնարկում է Վենետիկի կինոփառատոնը