Կրթօջախներին մոտ ոստիկանները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
25/08/2014 17:32

Կրթօջախներին մոտ ոստիկանները ուժեղացված հսկողություն կիրականացնեն

Մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու 239 հատվածներում արդեն իսկ համապատասխան գծանշումներ են կատարվել: Դպրոցների և մանկապարտեզների բուժկետերն էլ ապահովվել են առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից:

Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերի բաշխման գործընթացը:

Սեպտեմբերի 1-ից 30-ը կհայտարարվի անվտանգ երթևեկության միամսյակ և կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության հետ ուժեղացված հսկողություն կսահմանվի:

Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի գերծանրաբեռնված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:

Կրթօջախներին մոտ ոստիկանները ուժեղացված հսկողություն կիրականացնեն