.jpg)
Զավեն Միքայելյանը հասել է եզրափակիչ
Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում այսօր հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյան, ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) 58 կգ քաշային կարգում հաղթեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող ըմբիշին, ինչպես նաև արգենտինացի և թունիսցի ըմբիշներին՝ ապահովելով արծաթե մեդալը, իսկ եզրափակչում գոտեմարտելու է ռուս ըմբիշի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նշենք, որ Նանջինգում ընթացող օլիմպիական խաղերում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչն է Գագիկ Խաչատրյանը: