.jpg)
26/08/2014 15:31
Լևոն Արոնյանը կմասնակցի Սենթ Լուիսի մրցաշարին
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 7-ը կմասնակցի ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք գերմրցաշարին` Սինքֆիլդի գավաթին:
Արոնյանի մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Կառլսենը, Կարուանան, Նակամուրան, Թոփալովը, Վաշիե-Լագրավը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: