Լևոն Հայրապետյանի գործով կալանավորվել է «Բաշնեֆտի» նախկին նախագահի որդին
26/08/2014 15:59

Լևոն Հայրապետյանի գործով կալանավորվել է «Բաշնեֆտի» նախկին նախագահի որդին

Հայ գործարար Լևոն Հայրապետյանի գործով նոր մեղադրյալ է ներգրավվել` «Բաշնեֆտ» ընկերության նախկին տնօրեն, Բաշկորտոստանի նախկին նախագահի որդի Ուրալ Ռախիմովը: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Նա մեղադրվում է ընկերության մասնավորեցման ընթացքում անօրինական ճանապարհով ստացած դրամական միջոցների օրինականացման և վատնելու մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Մոսկվայի քաղաքային դատարանն հրաժարվել էր ազատ արձակել Լևոն Հայրապետյանին:

Դատական նիստի ընթացքում Լ. Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը նշել էր, որ մեղադրյալը պատկառելի տարիք ունի, տառապում է մի շարք հիվանդություններով՝ սրտի ռիթմի խախտմամբ, քաղցկեղով և 2 անգամ ուղեղի կաթված է տարել: 

Նախորդող հրապարակում՝ Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է

 

Լևոն Հայրապետյանի գործով կալանավորվել է «Բաշնեֆտի» նախկին նախագահի որդին