65 մանկապարտեզից վերցվել է թռչնամսի փորձանմուշ և ուղարկվել փորձարկման. ՍԱՊԾ
26/08/2014 18:11

65 մանկապարտեզից վերցվել է թռչնամսի փորձանմուշ և ուղարկվել փորձարկման. ՍԱՊԾ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում կատարվող ուսումնասիրությունների գործընթացում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, ներգրավված են նաև Ծառայության աշխատակազմի մասնագետներ: Այս մասին հայտնում են ծառայության մամուլի գրասենյակից:

Մանկապարտեզներում առկա կենդանական ծագման մթերքի՝ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահման պայմաններին համապատասխանության և անասնաբուժասանիտարական, անվտանգության ցուցանիշների պահանջների կատարման ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Երևան քաղաքում գործող 68 նախադպրոցական ուսումնական հաստատությունում (մանկապարտեզում) առկա կենդանական ծագման մթերքի պիտանելիությանը և պահման պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով 65 մանկապարտեզից վերցվել է թռչնամսի, մսի, հավկիթի 143 փորձանմուշ և ներկայացվել լոբորատոր փորձարկման:

Անասնաբուժասանիտարական և անվտանգության ցուցանիշների փորձարկումների արդյունքում պարզվել է, որ բոլոր նմուշները համապատասխանում են տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և պիտանի են օգտագործման՝ առանց սահմանափակումների: 

Նախորդող հրապարակումներ՝ Քաղաքապետարան. Անորակ հավի միսը մանկապարտեզում չեն օգտագործել

Մանկապարտեզների տնօրենները՝ փչացած հավի մսի մասին

65 մանկապարտեզից վերցվել է թռչնամսի փորձանմուշ և ուղարկվել փորձարկման. ՍԱՊԾ