Մհեր Հովհաննիսյանը նվաճեց առաջին մրցանակը
26/08/2014 17:12

Մհեր Հովհաննիսյանը նվաճեց առաջին մրցանակը

 Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Բելգիա) Բրասշաատ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 166 մասնակիցների մեջ նվաճեց առաջին մրցանակը: Հովհաննիսյանի հետ հավասար արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Էրիկ Վան դեն Դոելը (Հոլանդիա), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, 7 միավորով երրորդ մրցանակին տիրացել է գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս):

Մհեր Հովհաննիսյանը նվաճեց առաջին մրցանակը