Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ղազախի շրջանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
26/08/2014 18:48

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ղազախի շրջանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Musavat.com կայքին, նշում են, որ այսօր ՀՀ Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել:

Դեռևս չի նշվում նրա անունը կամ անձնական այլ տվյալներ: Musavat.com-ը հաղորդում է միայն, որ նա 53-54 տարեկան է:
 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ղազախի շրջանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել