Երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և կարկուտ
26/08/2014 11:50

Երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և կարկուտ

Օգոստոսի 26-30-ը հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-27-ին կբարձրանա 1-2 աստիճանով, անուհետև էապես չի փոխվի:  

Երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և կարկուտ