26/08/2014 14:25
Ադրբեջանցու պատճառով օդանավը հարկադիր վայրէջք է կատարել «Զվարթնոցում»
Դուբայից Մոսկվա ուղևորվող «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավն այս գիշեր հարկադիր վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ ադրբեջանցի ուղևորի պատճառով:
Այս մասին գրում է ria.ru-ն՝ նշելով, որ ոչ սթափ վիճակում ուղևորները բարձր բղավում են, անվայել արտահայտություններ արել ու խանգարել երեխաներին.
«Քանի որ օդանավի բորտուղեկցորդները կանայք են եղել, նրանք՝ մյուս ուղևորների օգնությամբ, վնասազերծել են Ադրբեջանի քաղաքացուն ու իջեցրել օդանավը «Զվարթնոցում»:
Տեղի ոստիկանները հրաժարվել են ձերբակալել նրան և հանգստացնող միջոց ներարկելով վերադարձրել են օդանավ, որից հետո թռիչքը շարունակվել է»: