.jpg)
28/08/2014 15:30
Լևոն Արոնյանը միավորը կիսեց Հիկարու Նակամուրայի հետ
Սենթ Լուիսում ընթացող մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսեց Հիկարու Նակամուրայի հետ: Մաքսիմ-Վաշիե Լագրավը, իր հերթին, ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ: Իսկ մեկնարկային տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ֆաբիանո Կարուանան, ում հաջողվեց պարտության մատնել Վեսելին Տոպալովին: