Աշտարակում վրաերթից կին է մահացել
28/08/2014 17:30

Աշտարակում վրաերթից կին է մահացել

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 27-ին, ժամը 21.25-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Ս. Վարդապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Աշտարակում վրաերթից կին է մահացել