Ականի պայթյուն՝ Բերդում. Վիրավորները տեղափոխվել են Երևան
29/08/2014 10:28

Ականի պայթյուն՝ Բերդում. Վիրավորները տեղափոխվել են Երևան

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում երեկ ական է պայթել, որ արդյունքում զինծառայողներ են վիրավորվել:

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վիրավորները 4-ն են և նշեց, որ նրանք տեղափոխվել են Երևան:

«Բժիշկների գնահատմամաբ՝ վիրավորների վիճակը կայուն ծանր է»,- նշեց նա:

ՊՆ մամուլի խոսնակը փոխանցեց նաև, որ դեպքի մանրամասներն ու վիրավորների տվյալները կներկայացվեն ավելի ուշ:

Ականի պայթյուն՝ Բերդում. Վիրավորները տեղափոխվել են Երևան