ՖԻԴԵ-ն ընդառաջել է Կառլսենին
29/08/2014 15:10

ՖԻԴԵ-ն ընդառաջել է Կառլսենին

Միջազգային շախմատային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ընդառաջել է աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենին` թույլատրելով նրան շախմատային թագի համար խաղին մասնակցության վերաբերյալ պայմանագիրը ստորագրել մինչև սեպտեմբերի 2-ը:

«Մենք կարող ենք ստորագրված պայմանագիրն ընդունել մինչև սեպտեմբերի 1-ը կամ 2-ը: Ուզում ենք տեղավորվել ժամկետներում: Կառլսենի մասնակցությունը շատ կարևոր է մեզ համար»,- ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գելֆերի խոսքերը մեջբերել է TV2-ը:

Ավելացնենք, որ եթե Կառլսենը չստորագրի պայմանագիրը, Վիշվանաթան Անանդի հետ աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի Սերգեյ Կարյակինը:

ՖԻԴԵ-ն ընդառաջել է Կառլսենին