Մի շարք անձիք ստացել են ԼՂՀ պատվավոր կոչումներ
29/08/2014 16:37

Մի շարք անձիք ստացել են ԼՂՀ պատվավոր կոչումներ

Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պետական պարգևներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Այս մասին հայտնու են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղկատվության գլխավոր վարչությունից: 

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է 2 հոգի` հետմահու:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար>> մեդալով պարգեւատրվել է 4 հոգի:

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 83 հոգի, որից 7-ը` հետմահու:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվել է 4 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 4 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 26 հոգի:

Մշակույթի, արվեստի, ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ: 

Մի շարք անձիք ստացել են ԼՂՀ պատվավոր կոչումներ