29/08/2014 10:16
Ըստ Պավել Սաֆարյանի՝ այս տարվա բյուջեի հետ կապված կարող են ռիսկեր լինել
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ ՀՀ այս տարվա բյուջեի հետ կապված կարող են ռիսկեր լինել, ինչը պայմանավորված է տնտեսության սպասվող թույլ աճով:
Իսկ այդ թույլ աճը, իր հերթին, փոխնախարարը պայմանավորել է Ռուսաստանի տնտեսության մտահոգիչ իրավիճակով: Միևնույն ժամանակ, փոխնախարարը կարծիք է հայտնել, որ չնայած սրան՝ կառավարությունը չի պատրաստվում սեկվեստորի՝, այսինքն` բյուջեի կրճատման դիմել: