Հանրային այգին ժապավենապատել են. Մարդկանց մուտքն արգելված է
29/08/2014 10:40

Հանրային այգին ժապավենապատել են. Մարդկանց մուտքն արգելված է

Սունդուկյանի թատրոնի հարակից այգում, լավագույն տարածքներում, մարդկանց մուտքն արգելված է: Չորս կողմից ժապավեններով պատված տարածք ոտք դնելուն պես` հարևան «էլիտար» շենքից պահակը դուրս է գալիս ու հրահանգում դուրս գալ:

«Թե ինչու է հանրային այգին ոչ պաշտոնապես անցել «էլիտար» բնակիչների տիրապետության տակ, հատկապես, որ շենքը երկաթե ցանկապատով լրիվ առանձնացված է այգու տարածքից, այգու պահակները չեն կարողանում բացատրել: Մնում է ենթադրել, որ քաղաքացիների մուտքն այդ տարածքներ անօրինական կարգով արգելում են` «էլիտար» շենքի բնակիչների անդորրը չխաթարելու համար»,-գրել է «Առավոտ»-ը:
 

Հանրային այգին ժապավենապատել են. Մարդկանց մուտքն արգելված է