Գեղարքունիքի մարզպետի ու Սևանի քաղաքապետի հարաբերութունները լարված են
30/08/2014 10:24

Գեղարքունիքի մարզպետի ու Սևանի քաղաքապետի հարաբերութունները լարված են

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Սևանի քաղաքապետ, նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանի հարաբերությունները չեն կարգավորվում։ Ինչպես «Հրապարակը» տեղեկացրել է, վերջին ամիսներին քաղաքապետը բոյկոտել էր մարզպետի հրավիրած նիստերը։

«Ուդոն ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ մարզպետը չի տիրապետում իրավիճակին, որպեսզի վերադառնա իր երբեմնի աթոռին։ Իսկ օրերս ինչ-որ տարածքներ սեփականաշնորհելու առթիվ նա փորձել է հանդիպել Ռաֆիկ Գրիգորյանին, հիմա էլ մարզպետը չի ընդունել»,-նշել է թերթը:
 

Գեղարքունիքի մարզպետի ու Սևանի քաղաքապետի հարաբերութունները լարված են