Հ. Ինջիղուլյանը խոսել է հարազատների հետ. «Հույս ունենք, որ տուն կվերադառնա»
30/08/2014 12:37

Հ. Ինջիղուլյանը խոսել է հարազատների հետ. «Հույս ունենք, որ տուն կվերադառնա»

Ադրբեջանից երրորդ երկիր տեղափոխված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը կապ է հաստատել հարազատների հետ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը՝ հավելելով, որ Հակոբը իրենց շատ լավ է զգում:

«Ասաց, որ լավ է: Որ ազատության մեջ է, ուրեմն լավ է»,- նշեց Հարությունը՝ տեղեկացնելով նաև, որ Հակոբն առողջական խնդիրներ չունի:

Հարությունն ընդգծեց նաև, որ Հակոբը դեռ չի հասել այն երկիր, որտեղ պետք է լիներ:

«Ոչ մի հստակ ինֆորմացիա չկա, թե նա երբ իր ուզած երկիրը կհասնի: Նա այժմ Ժնևում է: Կարևոր չէ, թե հիմա նա որտեղ է, կարևորն այն է, որ այլևս Ադրբեջանում չէ»,- նշեց Հարություն Ինջիղուլյանը՝ շարունակելով, որ իրենց համար մեծ ուրախություն է, որ Հակոբն արդեն ազատության մեջ է:

Նրա խոսքով՝ Հակոբի հետ են այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչները:

«Մենք մեծ հույսով էինք սպասում նրա տեղափոխմանը, հիմա հույս ունենք, որ նա նաև տուն կվերադառնա, բայց առայժմ ոչինչ չենք կարող ասել»,- ասաց Հարությունը:
 
Նախորդող հրապարակումներ՝ Ինջիղուլյանի տեղափոխման մասին հայտնի է դարձել օգոստոսի 26-ին. ԿԽՄԿ պատվիրակ

Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր

Հ. Ինջիղուլյանը խոսել է հարազատների հետ. «Հույս ունենք, որ տուն կվերադառնա»