Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
30/08/2014 11:50

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Օգոստոսի 30-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Սեպտեմբերի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը կնվազի 3-5 աստիճանով, 3-ին կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով:

Երևանում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Սեպտեմբերի  2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +34 +36, երեկոյան +30 +31, գիշերը +18 +20 աստիճան: 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ