ՀՀ և ԼՂՀ նախագահներն ծանոթացել են «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ի աշխատանքներին
01/09/2014 13:55

ՀՀ և ԼՂՀ նախագահներն ծանոթացել են «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ի աշխատանքներին

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ և ծանոթացել հիմնարկի աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահները եղել են «Սարտիս» իտալական ֆիրմայի կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որը կունենա ավելի քան 450 աշխատատեղ:

Նախագահ Սահակյանը կարևորել է նման արտադրության հիմնադրումը՝ նշելով, որ այն հանդիսանում է միջազգային համագործակցության հաջողված օրինակ և թույլ կտա որակյալ արտադրանք հանել թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկա:

Նախագահներին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

ՀՀ և ԼՂՀ նախագահներն ծանոթացել են «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ի աշխատանքներին