Դանիելյանը վաստակել է 3 միավոր
01/09/2014 13:44

Դանիելյանը վաստակել է 3 միավոր

 ԱՄԷ-ում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրի» շարքի հերթական մրցաշարի 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Տուվշինտուգս Բաչիմեգի հետ: Հայ շախմատիստուհին վաստակել է 3 միավոր և Քսյու Ժաոյի հետ բաժանում է 7-8-րդ տեղերը: 

Մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով բաժանում են Խոու Յիֆանը և Վենյուն Յուն: Բաչիմեգն ունի 4 միավոր, Աննա Ուշենինան, Տատյանա Կոսինցևան ու Դրոնովալի Հարիկան` 3,5-ական միավոր:

Նաֆիսա Մումինովան ու Համփի Կոներուն 2-ական միավոր արդյունքով բաժանում են 9-10-րդ տեղերը: Չեն Ժուն վաստակել է 1 միավոր և հանգրվանել 11-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը կես միավորով եզրափակում է Ալինա Լ’Ամին:

Դանիելյանը վաստակել է 3 միավոր