Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ռեժիսորը սպառնալիքներ է ստացել
01/09/2014 17:21

Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ռեժիսորը սպառնալիքներ է ստացել

Ծագումով թուրք, գերմանացի ռեժիսոր Ֆատիհ Ակինը խոստովանել է, որ զայրութով լի նամակներ է ստացել: Նա ասել է, որ անգամ Twitter-ում իր հասցեին հնչել են սպառնալիքներ՝ «Սպի» ֆիլմը նկարահանելու համար: 

«Ռեժիսորը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պետք չէ դրանից մեծ աղմուկ բարձրացնել»,- գրում է movies.yahoo.com-ը:

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան կայացել է օգոստոսի 31-ին. այն ցուցադրվել է Վենետիկյան կինոփառատոնի ժամանակ:

Ինչպես հայտնել է ֆիլմի դերասաններից Սիմոն Աբգարյանը՝ սա այն ֆիլմն է, որիին այդքան սպասել են հայերը:

«Բոլորը միշտ հետաքրքրվում էին, թե երբ է ֆիլմը պատրաստ լինելու: Այն Հայոց ցեղասպանության մասին է: Ժամանակ էր պահանջվում: Առաջին սերունդը պետք է ապրեր, երկրորդը՝ վերապրեր, իսկ երրորդն արձագանքեր ու պահանջեր, ինչը որ պարտավոր ենք անել: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչեն: Կարծում եմ, որ դրա համար մեկ ֆիլմ նկարահանելը բավարար չէ, որպեսզի ասենք, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Մենք պետք է ավելին անենք»,- նշել է դերասանը:

Ռեժիսորն էլ իր հերթին հավելել է, որ ինքը փորձել է հանդիսատեսի մոտ ձևավորել կարեկցանքի զգացողություն՝ հերոսների ու պատմության նկատմամբ:

«Թուրքական մի կտորը ես վերցրել եմ ամերիկացի արմատականների ցեղասպանությունից և այն օգտագործել եմ ֆիլմում, որպեսզի նույնիսկ այն ամերիկացիները, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, կարողանան բացահայտել իրենց հերոսներին, որ հետագայում ևս մտածեն այդ մասին»,- ասել է Ակինը:
 
Նախորդող հրապարակում՝ Վենետիկյան կինոփառատոնի ժամանակ ցուցադրվեց «Սպի» ֆիլմը

Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ռեժիսորը սպառնալիքներ է ստացել