Գազալցակայանում պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ
01/09/2014 11:45

Գազալցակայանում պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գազալցակայանում լիցքավորման ընթացքում տեղի է ունեցել պայթուն: ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ է հաղորդում:

Պայթյունից հետո դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 3 հասցեում գտնող «Հայկ և Նորիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է նաև մոտակայքում կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենան:

Պայթյունի հետևանքով 1954 թ. ծնված Ս. Մ.-ը և գազալցակայանի աշխատակից 1959 թ. ծնված Բ. Ա.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: 

Նախորդող հրապարակում՝ Գեղարքունիքի մարզի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Գազալցակայանում պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ