Պուտինը հանձնարարել է ստորագրել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը
01/09/2014 17:40

Պուտինը հանձնարարել է ստորագրել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու վերաբերյալ համաձայնագիրը։ Նախագահի այս կարգադրությունը հրապարակվել է այսօր իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, գրում է «Ինտերֆաքսը»:

Փաստաթղթում ասվում է.

«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը՝  Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու մասին»: 

Ընդ որում՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանն իրավունք է տրվել պայմանագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունների ընթացքում նախարարների կաբինետի հավանությանն արժանացած նախագծում փոփոխություններ մտցնել: