Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է ՀՀ քաղաքացու՝ սահմանը հատելու մասին լուրերը
01/09/2014 19:00

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է ՀՀ քաղաքացու՝ սահմանը հատելու մասին լուրերը

Ադրբեջանի իշխանությունները հաստատել են օրերս տարածված այն տեղեկությունը, թե օգոստոսի 26-ին ադրբեջանական Քամերլի գյուղի հատվածում ՀՀ քաղաքացին հատել է հայ-ադրբեջանական սահմանը: Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները: 

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացին 53-ամյա  Սարգիս Նորայրի Անանյանն է:



Ըստ նույն հաղորդագրության՝ նա այս պահին բժիշկների հսկողության տակ է և նրա հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

Ըստ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների՝ այս անուն-ազգանունով և նշված թվականին ծնված քաղաքացին գրանցված է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: 

Նախորդող հրապարակում՝ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ղազախի շրջանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
 

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է ՀՀ քաղաքացու՝ սահմանը հատելու մասին լուրերը