Ս. Հացպանյան. Թուրքիայի կառավարությունն իրականում ղեկավարելու է Էրդողանը
01/09/2014 17:10

Ս. Հացպանյան. Թուրքիայի կառավարությունն իրականում ղեկավարելու է Էրդողանը

Թուրքական կառավարության 9 անդամները նախագահի ապարատի կադրերն են, և սա նշանակում է, որ կառավարությունն իրականում ղեկավարելու է Էրդողանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հրապարակախոս Սարգիս Հացպանյանը՝ ընդգծելով՝ Քեմալի ժամանակաշրջանից սկսած Թուրքիայում երբևէ նման անընդմեջ իշխանություն չի եղել:

««Արդարություն և զարգացում» կուսակցությունն արդեն 23 տարի անընդմեջ բոլոր ընտրություններում հաղթանակ է տանում»,- բացատրեց Սարգսի Հացպանյանը՝ ավելացնելով, որ ինչպես Ահմեդ Դավութօղլուն էր Էրդողանի «քոփի-փեսթը», այնպես էլ լինելու է նաև արտաքին գործերի նոր նախարար Չավուշօղլուն:

«Այնպես որ Հայաստանն այս պահից պետք է իմանա իր անելիքները»,- ասաց Սարգիս Հացպանյանը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ադրբեջանը Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցեց արտաքին գործերի նախարարի մակարդակով՝ ըստ Սարգիս Հացպանյանի, սա նախազգուշացում էր Թուրքիային, որ չշեղվի ադրբեջանամետ ուղղուց:
 

Ս. Հացպանյան. Թուրքիայի կառավարությունն իրականում ղեկավարելու է Էրդողանը