Վթարի հետևանքով մահացել են ամուսիններն ու նրանց նորածին դուստրը
02/09/2014 17:22

Վթարի հետևանքով մահացել են ամուսիններն ու նրանց նորածին դուստրը

Նախօրեին՝ ժամը 23.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 226-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել աջակողմյան դաշտը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:

Պատահարի հետևանքով ուղևորներ (ամուսիններ)` 1980 թ. ծնված Մասիս Հայրապետյանը, 1995 թ. ծնված Նելլի Նազարյանը և նրանց դուստրը` 2014 թ. ծնված Լուիզա Հայրապետյանը, տեղում մահացել են, իսկ վարորդը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: 

Վթարի հետևանքով մահացել են ամուսիններն ու նրանց նորածին դուստրը