Սպասվում է փոփոխական եղանակ
02/09/2014 11:00

Սպասվում է փոփոխական եղանակ

Սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Օդի ջերմաստիճանը 2-3-ին էապես չի փոխվի, 4-6-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:  

Երևանում սեպտեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +33-+35 աստիճան, երեկոյան կգրանցվի +28-+30 աստիճան, իսկ գիշերը ջերմաստիճանը կրկին կնվազ՝ հասնելով +20-+22 աստիճան:

Սպասվում է փոփոխական եղանակ