ԿԽՄԿ-ն դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ հայ գերուն հանդիպելու հարցով
02/09/2014 12:40

ԿԽՄԿ-ն դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ հայ գերուն հանդիպելու հարցով

Կարմիր խաչը միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ գերեվարված ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին հանդիպելու հարցով: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի լրատվական բաժնից:

Նշենք, որ ադրբեջանական Ղազախի շրջանում ՀՀ քաղաքացու գերեվարման մասին լուրերը տարածվեցին օրեր առաջ, որից հետո՝ նախօրեին, Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց դրանք, նշելով, որ գերեվարվածը 1961թ.-ին ծնված Սարգիս Անանյանն է:

Ըստ ՀՀ ընտրողների ռեգիստրի՝ Սարգիս Անանյանը գրանցված է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում:

Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է ՀՀ քաղաքացու՝ սահմանը հատելու մասին լուրերը
 

ԿԽՄԿ-ն դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ հայ գերուն հանդիպելու հարցով