Լևոն Հայրապետյանը կրկին մեկուսարան է վերադարձել
02/09/2014 18:28

Լևոն Հայրապետյանը կրկին մեկուսարան է վերադարձել

Գործարար Լևոն Հայրապետյանը կրկին մեկուսարան է վերադարձել: Այս մասին տեղեկանում ենք Ազատություն Լևոն Հայրապետյանին Facebook-յան էջից:

«Երեկ տեղեկատվություն տարածվեց, թե Լևոն Հայրապետյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Այս լուրը շատերը ընկալեցին հետևյալ կերպ, թե փոխվել է խափանման միջոցը և այսուհետ Լևոն Հայրապետյանը կգտնվի ստացիոնար բուժման մեջ:
Սակայն, ցավոք, դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատակը եղել է ընդամենը մեկօրյա բուժզննում իրականացնելը: Որից հետո մեր հայրենակիցը դարձյալ տեղափոխվել է «Մատրոսկայա տիշինա» մեկուսարան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախորդող հրապարակում՝ Լևոն Հայրապետյանը տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց
 

Լևոն Հայրապետյանը կրկին մեկուսարան է վերադարձել