.jpg)
ԱՄՆ-ում պիտբուլը փրկել է երեխային մեղուների հարձակումից (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Օրեգոն-Սիթի քաղաքում աշխարհի ամենավտանգավոր ցեղատեսակին պատկանող Աիդ անունով պիտբուլը փրկել է 8-ամյա տղային մեղուների հարձակումից:
Huffingtonpost-ի փոխանցմամբ՝ Ջեսի Քոուլը և նրա ընկերները խաղացել են գետի մոտ, երբ երեխաներից մեկը պատահաբար կոտրել է մեղուների փեթակը: Մեղուները հարձակվել են երեխաների վրա, ովքեր սկսել են փախչել, իսկ 8-ամյա Ջեսին չի հասցրել փախչել փեթակի մոտից:
Մեղուները 24 անգամ խայթել են երեխային, ով կորցրել է գիտակցությունը: Այդ պահին երեխային օգնության է հասել պիտբուլը, որը ատամներով բռնելով երեխայի շորերից՝ նրան տեղափոխել է տուն՝ երեխայի մոր մոտ:
Երեխան ալերգիա ունի մեղուներից և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նրան մի քանի անգամ ադրենալին են սրսկել:
Հիվանդանոցում համապատասխան օգնություն ստանալուց հետո երեխային տեղափոխել են տուն:
«Եթե չլիներ շունը, տղային դժվար թե հնարավոր լիներ փրկել»,-գրել է Huffingtonpost-ը: