Սեյրան Օհանյանը այցելել է ականի պայթյունից տուժած զինծառայողներին
02/09/2014 14:42

Սեյրան Օհանյանը այցելել է ականի պայթյունից տուժած զինծառայողներին

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: 

Այցելության նպատակը ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ ստացած փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանին, կապիտան Վահագն Սարգսյանին, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանին և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանին տեսակցելն էր:

Նախարարը զրուցել է վիրավոր զինծառայողների և բժիշկների հետ, հետաքրքրվել բուժման հետագա ընթացքով և առողջություն մաղթել հայրենիքի պաշտպաններին: 

Սեյրան Օհանյանը այցելել է ականի պայթյունից տուժած զինծառայողներին