.jpg)
Բակո Սահակյանը ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հանդիպմանը քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Երկուստեք կարեւորվել է Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի միջեւ սերտ համագործակցությունը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում: