Բյուրեղավան քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
03/09/2014 17:30

Բյուրեղավան քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Այսօր՝ ժամը 13.33-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի, Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին: Դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ  ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել են Թ. Գ.-ի (ծնվ. 1964թ) դին:
 

Բյուրեղավան քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել