.jpg)
Հայկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ Նախագահի հրամանագրով Հայկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում է Նախագահի աշխատակազմի հասարականության հետ կապերի վարչությունը:
«Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ` Հայկ Հարությունյանն ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից»,-ասված է հրամանագրում: