.jpg)
Եթե նախագահը հրաժարական չտա, կամ՝ Հայրիկյանի հերթական հացադուլը
Այսօր նախագահական նստավայրի դիմաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը բողոքի ակցիա էր կազմակերպել: Նա պահանջում էր, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանը իշխանությունը փոխանցի եվրոպամետ ուժերին։
ԱԻՄ առաջնորդը պնդում է, որ եթե նախագահ Սերժ Սարգսյանը մինչև սեպտեմբերի 8-ը հրաժարական չտա, ինքը պատրաստվում է, ինչպես որ հայտարարել էր, հացադուլ սկսել: Նման հայտարարությամբ մի տեքստ էլ նա փոխանցեց նախագահականի նամակների բաժնին։
Ի դեպ՝ Հայրիկյանի հետ նախագահական նստավայր էին եկել մի խումբ եվրոպամետներ, ովքեր աջակցում են Պարույր Հայրիկյանին: Նրանք իրենց հետ բերել էին «Մենք դեմ ենք Մաքսային միությանը» գրությամբ ցուցապաստառներ:
Չի բացառվում, որ Հայրիկյանն իր հացադուլն անի վանքերից մեկում, օրինակ՝ Դադիվանքում, իսկ բժիշկներին նա թույլ կտա իրեն զննել, որպեսզի համոզվեն, որ ինքը հաց չի ուտում: