Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել
03/09/2014 13:37

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի հրամանով երկրի կառավարությունը հրաժարական է տվել: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ վարչապետն ինքն անձամբ է բոլոր նախարարներից դիմումները հավաքել՝ հրավիրված հատուկ նիստի ժամանակ:

Կառավարության հրաժարականն ամբողջական կազմով՝ Ճապոնիայում ընդունված գործառույթ է, որն անհրաժեշտ է երկրի նախարարների վերադասավորման համար:

Հրաժարական տված կառավարությունը ֆորմալ առումով իր պարտավորությունները կկատարի մինչև օրվա երկրորդ կես, որից հետո կձևավորվի նոր կառավարություն: Այդ ընթացքում միանգամից կփոխվի 11 նախարար, որոնց թվում են արդարադատության, պաշտպանության, և էկոնոմիկայի նախարարները:

Այս գործառույթը վարչապետի նախաձեռնությունն է, որի նպատակն է Ճապոնիայում մեծացնել կանանց դերը քաղաքականության մեջ:

Ըստ նախնական լուրերի՝ երկրի պաշտպանության ղեկավարի պաշտոնը հավանաբար կստանձնի Ակինորին, ով հանդիսանում է գործող նախարարության կարևորագույն ներկայացուցիչներից մեկը: Սկզբում նա աշխատել է Իցունոր Օնօդձորի ղեկավարության ներքո: Հաղորդվում է, որ կառավարության նոր կազմում կընդգրկվի նաև երկրի նախկին վարչապետ Կեյձո Օբուտի դուստրը՝ Յուկո Օբուտին: Դեռ հայտնի չէ, թե որ պորտֆելը նրան բաժին կընկնի:

Իրենց պաշտոնները հավանաբար չեն լքի փոխվարչապետը և ֆինանսների նախարարը՝ Տարո Ասոն: Հաղորդվում է, որ իր պաշտոնին կմնա նաև արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիան: Փորձագետների կանխատեսմամբ՝ դա արդեն իսկ նշանակում է, որ երկրում լուրջ փոփոխություններ չեն սպասվում: Չեն փոխվի նաև կրթության, սպորտի նախարարները, ինչպես նաև՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացման նախարար Սիմոմուրա Խակուբուն: Կառավարության գլխավոր քարտուղարի պաշտոնում կմնա նաև Յոսիխիդզ Սուգան, իսկ կառավարության էկոնոմիկայի հարցերով կշարունակի զբաղվել Ակիրա Ամարին:
Իր ձևավորման օրվանից սկսած՝ 2012 թվականի դեկտեմբերից, այս կառավարության կազմը երբևէ չի փոփոխվել: Այս գործառույթը շատ սպասված է Ճապոնիայում, որտեղ իրավիճակը բավականին լարված է:
 

Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել