.jpg)
Հայաստանի ճանաչմամբ՝ Արցախի հարցը չի լուծվի. Քաղաքագետ (Տեսանյութ)
Արցախի լուծումն ունի 3 ճանապարհ. Դրանցից առաջինն այն է՝ Ադրբեջանը կարող է հարձակվել, ոչնչացնել ու գրավել, երկրորդը՝ Արցախի ուղղակի ճանաչումն է բոլոր պետությունների կողմից, իսկ երրորդ տարբերակը երկու հայկական պետությունների միասնությունն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
«Այս 3 տարբերակն էլ ԱՄՆ-ին ձեռնտու են»,- ասաց նա՝ նշելով, որ վաղ թե ուշ Արցախի ինքնորոշումը ճանաչվելու է բոլոր պետությունների կողմից:
Լևոն Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Արցախի անկախությունը սկսել է «Միացում» կարգախոսով և այն առ այսօր ապրում է յուրաքանչյուր արցախցու սրտում և մտքում:
«Սխալ է ունենալ երկու հայկական պետություն, այն դեպքում, երբ բոլորն ուզում են միացում: Դա իր հետ մի շարք լուրջ խնդիրների պատճառ կդառնա: Ինչ վերաբերում է Ռուսատանին՝ ապա Ռուսաստանը կողմ է լարվածությանը և այստեղ լարվածությունն այդ երկրին դեռ պետք է»,- շեշտեց բանապխոսը:
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը՝ քաղաքագետը նկատեց, որ իրավական հետևանքները հենց կախված են Հայաստանի ճանաչումից, սակայն այդ քայլին գնալ դեռևս չարժե:
«Կրկնում եմ՝ իրավական, պրակտիկ հետևանքները կախված են Հայաստանի դիվանագիտական քայլերից: Եթե այսօր Հայաստանը հայտարարի, որ Արցախը միանում է Հայաստանին, ապա Հայաստանը արտաքին աշխարհի համար կդառնա ագրեսոր, իսկ Ադրբեջանի քարոզչության ուզածն էլ հենց դա է: Մենք այդ իրավունքը դեռ չունենք, բայց այդ իրավունքը ձեռք բերելու համար ենք պայքարում այսօր Արցախի սուվերենության ճանաչման ուղղությամբ: Ադրբեջանն այս տարիների ընթացքում, սակայն, կարողացել է այնպես անել, որ Արցախի հարցը հայ-ադրբեջանական հարթությունում մնա: Այսինքն՝ Հայաստանի ճանաչելը Ադրբեջանին ձեռնտու է: Ադրբեջանն աշխարհին ներկայացնում է, որ Հայաստանն ինքն է հարձակվել ու գրավել ադրբեջանական տարածքները»,- նշեց քաղաքագետը:
Նրա համոզմամբ՝ Արցախը ճանաչելով՝ Հայաստանն այս պահին կհայտնվի Հյուսիսիային Կիպրոսի պայմաններում, ինչը ձեռնտու է Ադրբեջանին: Այսինքն՝ ըստ նրա, խնդիրը ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև է, այլ Ացախի ու Ադրբեջանի:
«Արցախն է անկախանալու որոշում կայացրել, իսկ քանի որ Արցախում ապրում են հայեր, Հայաստանը նրա անվտանգության երաշխիքն է: Կարելի է սուրը ձեռքն ու ասել, որ ճանաչում ենք ու վերջ, բայց դրանով հարցը չի լուծվի, հետագայում ոչ մի պետություն Արցախը չի ճանաչի»,-ասաց նա:
Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ առաջկիայում ակնկալվում է երկրու երկրների նախագահների հանդիպումը, սակայն այս անգամ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Հնարավոր է, որ Ադրբեջանը կրկին ագրեսիվություն ցուցաբերի, քաղաքագետը նշեց, որ չի կարծում, թե նման բան լինի:
«Չեմ կարծում, որ ռազմական ագրեսիվություն լինի նախագահների հանդիպմանն ընդառաջ և չեմ կարծում, որ այդ հանդիպումը կայանա: Եթե դիպուկահարները չեն կրակում, խաղաղություն է տիրում, կարծում եմ, որ այս անգամ նման զարգացումներ չեն լինի և եթե հանդիպում կայանա, այն հանգիստ պայմաններում կլինի»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ «Արցախի ճանաչման մասին Կալիֆորնիայի որոշումը պետք է հօգուտ մեզ օգտագործենք»