Նիրսբախ. «Մեզնից որևէ մեկը նույնիսկ չի արտասանում բոյկոտ բառը»
03/09/2014 19:18

Նիրսբախ. «Մեզնից որևէ մեկը նույնիսկ չի արտասանում բոյկոտ բառը»

Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Վոլֆգանգ Նիսրբախը կարծիք է հայտնել Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնությունը բոյկոտելու կոչերի մասին:

«1980 թ. բոյկոտը (խոսքը մոսկովյան Օլիմպիադայի մասին) ոչնչի չհանգեցրեց: Այն վնասեց միայն մարզիկներին: Սպորտի միջոցով քաղաքականության վրա ազդելու փորձն անհաջող էր: Մեզնից որևէ մեկը նույնիսկ չի արտասանում բոյկոտ բառը: Քաղաքագետները նույնպես չպետք է նման մտքեր ունենան»,- ասել է Նիրսբախը:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն է տարածվել Եվրամիության սանկցիայի նախագծի մասին, որը ենթադրում է Ռուսաստանի` ՖԻՖԱ-ին ու ՈՒԵՖԱ-ին անդամակցության դադարեցում, ինչը, բնականաբար, կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը կզրկվի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից:

Նիրսբախ. «Մեզնից որևէ մեկը նույնիսկ չի արտասանում բոյկոտ բառը»